Home

Advertisement

Customize
07 December 2007 @ 03:29 pm

  • Երեկ` ժամը 18:00-ին ավարտվեց նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց արդյունքները, ըստ որի` առաջադրվել են 9-ը թեկնածուներ, ինչպես 2003-ի ընտրություներին:

Այդ թեկնածուների ցուցակում չկան "Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրանք չեն կարողացել առաջադրվել` ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժինից  վերջին 10 տարիներին Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանք չստանալու պատճառով: Իսկ նախագահի թեկնածուներն են.

     
  • Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)
  • Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ)
  • Տիգրան Կարապետյան (ԺԿ)
  • Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)
  •  Արման Մելիքյան (ինքնառաջադրում)
  • Լեւոն Տեր-Պետրոսյան (ինքնառաջադրում)
  • Արտաշես Գեղամյան (ԱՄ)
  • Սերժ Սարգսյան (ՀՀԿ)
  • Արամ Հարությունյան (ԱՀԿ)                                                                                                                                Մեկնաբանություններից բացի, նշեք այն թեկնածուի անունը, որի օգտին  դուք կքվեարկեիք, եթե ընտրություններն այսօր լինեին: 

Լուսանկարը` Ա1+-ի բլոգի

 
 
 
 

Advertisement

Customize