Home

Advertisement

Customize
 
 
20 December 2007 @ 08:23 pm
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴԱՄԵՆԸ 5-ՐԴՆ Է  
Ներկայացնում եմ մեկ շաբաթ տեւած քվեարկության արդյունքները.

9-րդ հորիզոնականը զբաղեցնում է Արտաշես Գեղամյանը,ով հավաքել է 37 միավոր: Նա ստացել է երկու նվազագույն միավոր եւ մեկ առավելագույն` 9-ը միավոր: Նրան հիմնականում բաշխել են 2 եւ 3 միավոր, այդ պատճառով էլ նա զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

8-րդ հորիզոնականը զբաղեցնում է Տիգրան Կարապետյանը, ով Գեղամյանից ընդամենը 2 միավոր էր ավել ստացել: Կարապետյանը 9 միավոր ընդհանրապես չի ստացել, փոխարենը շատ է ստացել 2 եւ 3:

7-րդ հորիզոնականը զբաղեցնում է Արամ Հարությունյանը, ով հավաքել է 43 միավոր: Նրա ստացած առավելագույն միավորը 7-ն է: Նա 3 քվեարկողից ստացել է նվազագույն 1 միավոր: Սակայն նրան ընդամենը 1 միավոր է պակասել 6-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար:

6-րդ հորիզոնականում Արման Մելկիքյանն է` 44 միավորով: Վերջինս ստացել է առավելագույն 8 միավոր եւ մեկ նվազագույն 1 միավոր:

Գլխավոր 5-յակը բացում է վարչապետ Սերժ Սարգսյանը` հավաքելով 56 միավոր: Փաստորեն իմ բլոգի ընթերցողները համաձայն չեն տիրող այն կարծիքի հետ,որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: 3 ընթերցող վարչապետին “արժանացրել” էր նվազագույն 1 միավոր,իսկ 2 ընթերցող` առավելագույն 9-ը:

4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Վահան Հովհաննիսյանը, ով հավաքել է 62 միավոր: Նրա ստացած ամենացածր միավորը 3-ն է, մեկ հոգի նրան բաշխել է 9 միավոր:

Լավագույն եռյակը բացում է Վազգեն Մանուկյանը` 66 միավորով: Նա ստացել է 3 առավելագույն` 9 միավոր եւ նրա ստացած նվազագույն միավորը 2-ն է:a href="http://pics.livejournal.com/akanates/pic/0000cq8t/"></a>

2-րդ հորիզոնականում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով հավաքել է 73 միավոր: Նա ստացել է 3 առավելագույն 9-ը եւ մեկ նվազագույն 1 միավոր: Այս շաբաթ նրան ընդամենը 2 միավոր պակասեց 1-ը լինելու համար:

Բոլորդ էլ հասկացաք, որ այս շաբաթվա առաջատարը Արթուր Բաղդասարյաննը է, ով հավաքել է 75 միավոր: Նա ստացել է մեկ 9-ը, չորս 8 եւ երեք 7 միավոր,ինչի շնորհիվ էլ զբաղեցրեց 1ժ-ին հորիզոնականը: Նրա նվազագույն միավորը 4-ն է:

Քվեարկությունը շարունակվում է: Կարող եք քվեարկել այս պահից սկսած մինչեւ ամսի 27-ը: Դուք կարող եք փոխել թեկնածուների հորիզոնականները` նրանց բաշխելով 1-9 միավոր: Մանրամասները կարդացեք` ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԻԹ-ՇՔԵՐԹ ՆՅՈՒԹՈՒՄ

 
 
( 5 comments — Post a new comment )
(Anonymous) on December 26th, 2007 08:21 am (UTC)
dandaloshik
Vahan-9
VAzgen-8
Serj-7
Artur-6
Gexamyan-5
Levon-4
Tigran-3
Aram-2
Arman-1
(Anonymous) on December 27th, 2007 11:54 am (UTC)
Lilu
Es inch lav anun une Dandaloshik jan
Dzec!!!!!!!!!!!!:):):):):)
Yes el ayspes em qvearkum
9. Vazgen.
8Vahan
7 Levon
6 Serj
5Artashes
4.Tiko
3aram
2.arman
1artur
(Anonymous) on December 27th, 2007 11:57 am (UTC)
Re: Lilu
arturin mk em tvel, vor eli 1in horizonakanum chhaytnvi
::):):):)
(Anonymous) on December 28th, 2007 04:02 pm (UTC)
Karine
ARMAN-9
LEVON-8
vAHAN-7
vAZGEN-6
ARTUR-5
sERJ-4
TIGRAN-3
ARAM-2
ARTASH-1
(Anonymous) on December 28th, 2007 04:06 pm (UTC)
NARA
LEVON-9
VAHAN-8
ARMAN-7
VAZGEN-6
ARTASH-5
ARTUR-4
SERG-3
ARAM-2
TIGRAN-1
 
 

Advertisement

Customize