Home

Advertisement

28 December 2007 @ 08:09 pm
Ավարտվեց 2007 թվականի քվեարկությունը  
Ստորեւ ներկայացնում եմ քվեարկության արդյունքները` առանց մեկնաբանությունների:
)


9.Տիգրան Կարապետյան 51(-1)
8.Արամ Հարությունյան 52(-1)
7.Արտաշես Գեղամյան 55(+2)
6.Արման Մելիքյան 66 (0)
5.Սերժ Սարգսյան 77 (0)
4.Արթուր Բաղդասարյան 97(-3)
3.Վահան Հովհաննիսյան 102(+1)
2.Վազգեն Մանուկյան 104(+1)
1.Լեւոն Տեր-Պետրոսյան 106(+1)

P.S.Փակագծերում նշված տվյալները ցույց են տալիս, թե որքանով է փոխվել տվյալ թեկնածուի հորիզոնականը մեկ շաբաթվա ընթացքում:
 
 
20 December 2007 @ 08:23 pm
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴԱՄԵՆԸ 5-ՐԴՆ Է  
Ներկայացնում եմ մեկ շաբաթ տեւած քվեարկության արդյունքները.

9-րդ հորիզոնականը զբաղեցնում է Արտաշես Գեղամյանը,ով հավաքել է 37 միավոր: Նա ստացել է երկու նվազագույն միավոր եւ մեկ առավելագույն` 9-ը միավոր: Նրան հիմնականում բաշխել են 2 եւ 3 միավոր, այդ պատճառով էլ նա զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

8-րդ հորիզոնականը զբաղեցնում է Տիգրան Կարապետյանը, ով Գեղամյանից ընդամենը 2 միավոր էր ավել ստացել: Կարապետյանը 9 միավոր ընդհանրապես չի ստացել, փոխարենը շատ է ստացել 2 եւ 3:

7-րդ հորիզոնականը զբաղեցնում է Արամ Հարությունյանը, ով հավաքել է 43 միավոր: Նրա ստացած առավելագույն միավորը 7-ն է: Նա 3 քվեարկողից ստացել է նվազագույն 1 միավոր: Սակայն նրան ընդամենը 1 միավոր է պակասել 6-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար:

6-րդ հորիզոնականում Արման Մելկիքյանն է` 44 միավորով: Վերջինս ստացել է առավելագույն 8 միավոր եւ մեկ նվազագույն 1 միավոր:

Գլխավոր 5-յակը բացում է վարչապետ Սերժ Սարգսյանը` հավաքելով 56 միավոր: Փաստորեն իմ բլոգի ընթերցողները համաձայն չեն տիրող այն կարծիքի հետ,որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: 3 ընթերցող վարչապետին “արժանացրել” էր նվազագույն 1 միավոր,իսկ 2 ընթերցող` առավելագույն 9-ը:

4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Վահան Հովհաննիսյանը, ով հավաքել է 62 միավոր: Նրա ստացած ամենացածր միավորը 3-ն է, մեկ հոգի նրան բաշխել է 9 միավոր:

Լավագույն եռյակը բացում է Վազգեն Մանուկյանը` 66 միավորով: Նա ստացել է 3 առավելագույն` 9 միավոր եւ նրա ստացած նվազագույն միավորը 2-ն է:a href="http://pics.livejournal.com/akanates/pic/0000cq8t/"></a>

2-րդ հորիզոնականում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով հավաքել է 73 միավոր: Նա ստացել է 3 առավելագույն 9-ը եւ մեկ նվազագույն 1 միավոր: Այս շաբաթ նրան ընդամենը 2 միավոր պակասեց 1-ը լինելու համար:

Բոլորդ էլ հասկացաք, որ այս շաբաթվա առաջատարը Արթուր Բաղդասարյաննը է, ով հավաքել է 75 միավոր: Նա ստացել է մեկ 9-ը, չորս 8 եւ երեք 7 միավոր,ինչի շնորհիվ էլ զբաղեցրեց 1ժ-ին հորիզոնականը: Նրա նվազագույն միավորը 4-ն է:

Քվեարկությունը շարունակվում է: Կարող եք քվեարկել այս պահից սկսած մինչեւ ամսի 27-ը: Դուք կարող եք փոխել թեկնածուների հորիզոնականները` նրանց բաշխելով 1-9 միավոր: Մանրամասները կարդացեք` ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԻԹ-ՇՔԵՐԹ ՆՅՈՒԹՈՒՄ

 
 
14 December 2007 @ 08:28 pm
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԻԹ-ՇՔԵՐԹ  
Ընտրություններին մնացել է 55 օր: Դեռ չես կողմնորոշվել?
Չես հասկանում` ով է այն միակը,ով կարժանանա քո քվեին?
Առաջարկում եմ ընտրությունների նոր մեղանիզմ: Ոչ թե ընտրում ենք մեկին, այլ բոլորին` ըստ հորիզոնականների: Այլ կերպ ասած` կազմում ենք նախագահի թեկնածուների հիթ շքերթ: Քվեարկում ենք բոլոր թեկնածուների օգտին`նրանց բաշխելով 1-9 միավորներ: Ձեր ամենանախընտրելի թեկնածուին տալիս եք 9 միավոր, նրանից քիչ նախընտրելիին` 8 միավոր եւ այսպես շարունակ մինչեւ 1 միավոր:
Հիթ-շքերթը պետք է կազմել հետեւյալ կերպ,օրինակ

Տիգրան Կարապետյան-9
Սերժ Սարգսյան-8
Վահան Հովհաննիսյան-7
Արման Մելիքյան-6
Լեվոն Տեր-Պետրոսյան-5
Արթուր Բաղդասարյան-4
Վազգեն Մանուկյան-3
Արամ Հարությունյան-2
Արտաշես Գեղամյան-1
 
 
13 December 2007 @ 07:54 pm
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՈՒՆ ՉՈՒՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ?  

Նախագահի 9-ը թեկնածուները ներկայացրել են իրենց գույքի հայտարարագրեր ընտրություններին նախորդող մեկ տարվա համար: Ըստ այդ հայտարարագրերի` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը տուն չունի Երեւանում,նա ներկայացրել է միայն 96 քառակուսի մետր բնակելի համասեփականություն Ստեփանակերտում:
Նշեմ, որ վարչապետի ներկայացրած սեփականությունը ամենահամեստն է բոլոր 9-ը թեկնածուների սեփականությունների համեմատ:
 
 
12 December 2007 @ 07:52 pm
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ  
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ


Հենց այդքան պակասեց մանկական Եվրատեսիլ-2007 մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արեւիկ մանկապատանեկան խմբին առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար:
Նշենք,որ Արեւիկը բոլորից շատ էր ստացել առավելագույն 12 միավոր,սակայն ընդհանուր հաշվարկով մեկ միավորով զիջել էր Բելառուսի ներկայացուցչին:

ԻՆՉԸ խանգարեց Արեւիկինզբաղեցնել առաջին հորիզոնականը? Միգուցե`հուզմունքը:
Արեւիկցիներն այսօր խոստովանել են,որ շատ հուզված են եղել:
Հիշեցնեմ(թեեւ համոզված եմ,որ բոլորդ էլ հիշում եք), որ Անդրեն ու Հայկոն, մասնակցելով Եվրատեսիլ-2006-ին եւ Եվրատեսիլ-2007-ին զբաղեցրել էին միայն 8-րդ հորիզոնականը:Այնպես որ եթե համեմատենք նրանց հետ,ապաԱրեւիկը, իրոք, շատ լավ արդյունքի է հասել:


 
 
07 December 2007 @ 03:29 pm
ՈՒՄ ԿԸՆՏՐԵՔ ԱՅՍՕՐ?  

  • Երեկ` ժամը 18:00-ին ավարտվեց նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց արդյունքները, ըստ որի` առաջադրվել են 9-ը թեկնածուներ, ինչպես 2003-ի ընտրություներին:

Այդ թեկնածուների ցուցակում չկան "Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրանք չեն կարողացել առաջադրվել` ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժինից  վերջին 10 տարիներին Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանք չստանալու պատճառով: Իսկ նախագահի թեկնածուներն են.

     
  • Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)
  • Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ)
  • Տիգրան Կարապետյան (ԺԿ)
  • Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)
  •  Արման Մելիքյան (ինքնառաջադրում)
  • Լեւոն Տեր-Պետրոսյան (ինքնառաջադրում)
  • Արտաշես Գեղամյան (ԱՄ)
  • Սերժ Սարգսյան (ՀՀԿ)
  • Արամ Հարությունյան (ԱՀԿ)                                                                                                                                Մեկնաբանություններից բացի, նշեք այն թեկնածուի անունը, որի օգտին  դուք կքվեարկեիք, եթե ընտրություններն այսօր լինեին: 

Լուսանկարը` Ա1+-ի բլոգի

 
 
 
 

Advertisement